Search
Close this search box.

#sutNikol նշումները ներկելու համար ՔՊ 5 անդամ բերվել է ոստիկանություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 անդամ բերվել է ոստիկանություն վարչական իրավախախտում կատարելու համար:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ քաղաքացիները ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար:

«Վարչական արձանագրություն կազմելուց հետո նրանք ազատ են արձակվել»,-ասաց Գաբրիելյանը:

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածը սահմանում է՝ hասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը:

Նշենք, որ #sutNikol նախաձեռնության անդամները մի քանի օր առաջ ակցիա էին իրականացրել` Երևանի և մի քանի մարզերի փողոցներին գրելով #sutNikol նշումներ, ինչից հետո բերման էին ենթարկվել ոստիկանություն: Այնուհետև ՔՊ մի քանի անդամներ սպիտակ ներկով մաքրել էին Երևանի մի քանի փողոցներում արված #sutNikol գրությունները: