Search
Close this search box.

Փաշինյանը «սպառնալիք է օրենքի գերակայությանը».Քոչարյանի հոդվածը բանտից

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը « հոդված է ուղարկել բանտից»,որը տպագրել է Euractiv.com կայքը «Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը» վերնագրով :

Կայքը հիշեցնում է,որ Ռոբերտ Քոչարյանը 1998 եւ 2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահը, 1997-1998 թթ.` Հայաստանի վարչապետը: Նա ձերբակալվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին եւ մեղադրվում է 2008-ի մարտի 1-ին «Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու» համար:

«Ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել, քանի որ ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ, որը քննադատում է Նիկոլ Փաշինյանի անսահման պոպուլիզմը»,- գրում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Զրկված եմ իմ հիմնական իրավունքներից,ասել է երկրորդ նախագահը:

Հոդվածում Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է, որ 2008թ. մարտի 1-ից դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:

Ով է Նիկոլ Փաշինյանը: Նա 2008 թ. մարտին հետընտրական նախագահական ընտրությունների բողոքարկման գաղափարախոսն է, ով զանգվածային անկարգություններ է հրահրել: 8 անհատ քաղաքացի եւ երկու ոստիկան զոհվեցին ,187 ոստիկան եւ 32 ցուցարարներ համարվում են տուժած:

«Կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության ղեկավարներին միանալ ինձ եւ Հայաստանի իշխանություններից պահանջել լիարժեք պահպանել մարդու իրավունքների միջազգային ստանդարտները, ներառյալ արդար դատավարությունը եւ պաշտպանությունը խտրականությունից»,- գրում է Քոչարյանը: