Search
Close this search box.

«Իր միամտությունն օգտագործեցին ու ահա…». Ստյոպա Սաֆարյանը՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվելու մասով

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես Դավիթին լավ եմ ճանաչում, հինգ մատիս նման։ Անկեղծ խոստովանեմ՝ իր ընտրած կադրերից որոշները ամենևին դուր չեկան։ Ձև չգտա իրեն ասելու դրա մասին, թեպետ զույգ եղբայրների մասին բավական ուշ՝ օրեր առաջ գազալցման կետում իմացա, թե ովքեր են… Արդեն ուշ էր ասելը։ Իր միամտությունն օգտագործեցին ու ահա… Ես գործի մանրամասներից տեղյակ չեմ, բայց ինտուիցիաս հուշում է, թե ինչ սխեմա է գործել։ Դավիթ ջան, պինդ կաց։ Եթե մաքուր ես, իսկ ես քեզ այդպիսին գիտեմ, ուրեմն այս մղձավանջը վերջ է ունենալու»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ քննիչի կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նրա լիազորությունները: