Search
Close this search box.

«Դուք հասկանու՞մ եք, որ օրեր շարունակ, երեք աղջիկների դեմ սանձազերծված ու ուղղորդված թիրախի անառողջ մաս եք կազմում». Վահրամ Թոքմաջյանը՝ Գևորգ Գորգիսյանին

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարոն Գորգիսյան,
Այսօր, ԱԺ բարձրագույն ամբիոնից, արել եք հետևյալ հայտարարությունը. «Մենք կրթության ոլորտում ունենք ահռելի խնդիրներ: Բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ»:
Մի կողմ դնենք, որ խախտել եք մարդու հիմնարար իրավունքներ: Մի կողմ դնենք, որ խախտել եք Սահմանադրական՝ անձի գաղտնիության իրավունք: Մի կողմ դնենք, որ կրկնել եք էժանագին, պոռնիկ կայքերի տարածած նյութը, որով թիրախ են դարձրել այդ երեք աղջիկներին(16-18-տարեկան՝ տարբեր հրապարակումներով, տարիքի հետ կապված՝ գործի ընթացքը փոխվում է): Հիմա, արել եք պնդում, որ դասի ընթացքում, կրկնում եմ՝ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ: Դասի ընթացքը ենթադրում է ակադեմիական 45 րոպե: Այսինքն, անուղղակի հավաստում եք տալիս առ այն, որ ՀՀ-ում, որևէ դասի ընթացքում, հանրակրթական դպրոցում, տեղի է ունեցել օրգիա: Այլ բան, թե այդ հավաստիացումը Ձեզ որտեղից: Ոստիկանությունն իր չափաբաժին պատասխանն ունի տալու: Դուք հասկանու՞մ եք, որ օրեր շարունակ, երեք աղջիկների դեմ սանձազերծված ու ուղղորդված թիրախի անառողջ մաս եք կազմում: Հիմա, կամ հրապարակում եք այդ մանկավարժների ցուցմունքները, որոնք ըստ Ձեզ, հայտարարել են, թե՝ ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ(ուհի) կամ կրում եք ողջ քաղաքական պատասխանատվությունը, դրանից բխող էժանագին հնարքների համապարփակ բնութագրերով, որոնց կանդրադառնամ հաջորդիվ:

Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Վահրամ Թոքմաջյան