Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել պայմանագրային զինծառայող

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինը զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը պայմանագրային զինծառայող է։