Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Արծվի թևերի մոտ բախվել են Audi A8-ը, BMW-ն և Ford Transit-ը

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ բախվել են 41-ամյա Արտյոմ Մուշեղյանի վարած Ford Transit մակնիշի 35 MZ 161 համարանիշի, 43-ամյա Արտեմ Խուդավերդյանի վարած Audi A8 մակնիշի 35 CG 673 համարանիշի և 34-ամյա Բաբկեն Ավետիսյանի վարած BMW մակնիշի 35 RR 341 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով BMW-ի հետևի անվահեծանը պոկվել է: