Search
Close this search box.

ՖՈՏՈ. Լսի՛ր, այ ջահել, այ հիմա դու ինձ համար Դուք չես. զոհված հերոսի մայրը՝ պատգամավորին

«Լսի՛ր, ա՛յ ջահել. այ հիմա դու ինձ համար Դուք չես։ Ասում ես՝ շատ դուխով տղա ես, հա՞… Բա մեկը հարցնող լինի՝ ինչո՞ւ չես ծառայել։ Բա բարձրացիր Արցախի դիրքեր, կանգնի՛ր առաջնագծում, գիշերվա ժամը 2-ից մինչև 6-ը թշնամուց ընդամենը 50 մ հեռավորության վրա քո ասած «ԴՈՒԽՈՎ» պաշտպանի՛ր հայրենիքի պետական սահմանները, որ քո նման դասալիքները չփորձեն կասկածել քո առնական ու հայրենատենչ «դուխ»–ի վրա։

ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐ….

Անուշ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

 

Հիշեցնենք, որ 2016թ հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

Ի դեպ, Արամայիս Ոսկանյանը ԼՂՀ և ՀՀ նախագահների կողմից պարգևատրվել է «Արիության» մեդալով: