Search
Close this search box.

Երևանի քաղաքապետարանն Օղակաձեւ զբոսայգում անխնամ վիճակում գտնվող սրճարան է ապամոնտաժել

Երևանի Օղակաձեւ զբոսայգում այսօր սրճարան է ապամոնտաժվել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.

«Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի:

Օղակաձեւ այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ եւս, հաշվի առնելով իրավական առանձնահատկությունները, համապատասխան որոշում կկայացվի»: