Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ մահվան ելքով . 39-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և հաստաբուն ծառին

Երեկ՝ ապրիլի 16-ին, խոշոր ու ողբերգական վտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Շահբազյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատեշներին, առաջ ընթացել, բախվել հաստաբուն ծառերին և հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Օպերատիվորեն ժամանել են նաև Հրազդանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը և փրկարարների հետ ավտոմեքենայի միջից դուրս են բերել մահացածի կտրված ոտքը։
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի և շարժիչն ու մի քանի մասեր ավտոմեքենայից պոկվել և շպրտվել էին։