Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մաքրում ենք մեր փողոցները կեղտից». քաղաքացիները Երևանի կենտրոնում մաքրել են #SutNikol գրությունները

«Մաքրում ենք մեր փողոցները կեղտից», խորագրի ներքոմի մի խումբ քաղաքացիներ մաքրել են Երևանի փողոցներն ու մայթերը #SutNikol նախաձեռնության անդամների թողած #SutNikol գրություններից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանության կենտրոնի բաժին են բերման ենթարկվել #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Նրանք ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրությամբ գրաֆիտիներ անելով Երևանի տարբեր հատվածներում: