Search
Close this search box.

Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, ուրախության առիթ չեք ունենալու․ Դավիթ Սանասարյանը՝ կասկածյալի իր կարգավիճակի մասին

ֆեյսբուքում որոշ լրատվամիջոցներ ու ֆեյսբուքի դատավորներ դատավճիռ են կարդացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը ու դրա մեկնաբանություններին, որ ինքը քրեական գործում ներգրավվել է որպես կասկածյալ։

«Մտա ֆեյսբուք պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու ֆեյսբուքի դատավորներ դատավճիռ են կարդացել։

Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։

Ինչպես պայքարել եմ ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։

Շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում։ Դուխով…

Սիրում եմ բոլորիդ»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։