Search
Close this search box.

Մեղրու զորամասում զինծառայության պարտականություններից հրաժարվելու դեպքի առթիվ մի քանի զինծառայողի մեղադրանք է առաջադրվել

Մեղրու զորամասում զինծառայողների անհնազանդության, զորամասը լքելու և դրան հետևած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին հայտնել է  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայության առանձին պարտականություններ կատարելուց հրաժարվելը»,- նշեց Խաչատրյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է սահմանվում՝ երկուսից երեք տարի ժամկետով զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ, կամ կալանքով մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Մեղրիում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը՝ բողոքելով իրենց ծառայակիցներից մեկին այլ զորամաս տեղափոխելու որոշման դեմ։ Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։ Զորամասում գրանցված միջադեպով երկու քրեական գործ էհարուցվել՝ ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), իսկ մյուսը ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հատկանիշներով։