Search
Close this search box.

«Արարատ» ակումբի հայտարարությունը. դարպասապահը մահացել է հրազենային կրակոցից

«Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը մահացել է հրազենային կրակոցից: Երեւանյան ակումբը ցավակցական ուղերձ է հղել 23-ամյա ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ:

«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ ապրիլի 15-ի գիշերը հրազենային կրակոցից մահացել է «Արարատ-2»-ի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը:

Ակումբը ցավակցում է Ղեւոնդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել  ապրիլի 15-ին Երեւանի Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում: Մուշեղ Ղեւոնդյանը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ Նախկինում դարպասապահը հանդես է եկել նաեւ Վանաձորի «Լոռիում»: