Search
Close this search box.

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. սպասվում են ինտենստիվ տեղումներ

Հանրապետության տարածքում ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում ինտենսիվ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 16-17-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկը կնվազի 10-12, 20-ին ևս 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ։