Search
Close this search box.

Պտտահողմի պատճառով զոհեր ու չեղարկված հազարավոր չվերթներ

USA Today պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ-ի Տեխաս, Լուիզիանա, Միսիսիպի և Ալաբամա նահանգներում պտտահողմի հետևանքով զոհվել է ութ մարդ, տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ կան: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ պտտահողմի պատճառով երկրում գրեթե 100 հազար տներ և կոմերցիոն շենքեր հոսանքազրկվել են: Թերթի տվյալներով` Տեխասի քաղաքներից մեկում առնվազն 25 մարդ վնասվածքներ է ստացել, ընդ որում` նրանցից ութը ծանր վիճակում են գտնվում: Բացի այդ, Միսիսիպիում մոտ 20 մարդ վիրավորվել է:

Տեխասի փոթորիկի կապակցությամբ գրեթե 2 հազար չվերթ չեղյալ է հայտարարվել և հետաձգվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանկլինում պտտահողմի հետևանքով երկու երեխա է զոհվել: