Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում հրապարակվել է Ալլա Պուգաչովայի «Այսբերգ» երգի «արգելված» տեսահոլովակը

Ռուսաստանի պետական հեռուստատեսային հիմնադրամը հրապարակել է Ալլա Պուգաչովայի «Այսբերգ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որն «արգելվել» էր 1984 թվականին:

Ինչպես գրում է Life.ru-ն, տեսահոլովակում Պուգաչովան հանդիսականին ներկայանում է թանկարժեք մորթյա վերարկու հագած, և ինչ-որ մեկը, ում դեմքը երկար ժամանակ չի երևում, տանում է նրան սահնակով: Հոլովակի ընթացքում երգչուհին  երևում է նաև սահնակին պառկած:

Այս տեսահոլովակն արգելվել էր Լենինգրադյան հեռուստատեսությամբ կայացած պրեմիերայից հետո: Իշխանություններին այնքան էլ դուր չէր եկել երգչուհու դիրքը, որը նրանք գռեհիկ էին համարել: Սակայն ավելի ուշ այն թույլատրվել էր:

Ռուսական էստրադայի Պրիմադոննայի ծննդյան նախօրյակին հրապարակել է հոլովակի առավել որակյալ տարբերակը, որը մինչ այդ համացանցում կարելի էր գտնել ցածր որակով: