Search
Close this search box.

«Վերջ» գրությամբ Պորոշենկոյի ծոծրակը գովազդային վահանակի վրա է հայտնվել

Չերկասի քաղաքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախընտրական քարոզարշավի ոճով գովազդային վահանակ է տեղադրվել։ Դրանում տղամարդու գլխի մի մաս է պատկերված՝ «վերջ» գրությամբ։ Պաստառի հերոսին նույնացնում են նախագահի հետ։

Սոցցանցերում ենթադրել են, որ գովազդային վահանակը պատվիրել են Պորոշենկոյի հակառակորդի՝ Վլադիմիր Զելենսկու կողմնակիցները։ Մյուսների կարծիքով՝ պաստառը նախագահի հայտարարությունն է, որով նա ցանկանում է ասել, որ հոգնել է և հեռանում է։