Search
Close this search box.

Վ. Սարգսյան. Պաշտոնյան պետք է հայտարարագրում նշի՝ ծառայել է, չի ծառայել, եթե չի ծառայել՝ ինչու

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը,  ամփոփելով ՊՆ վերջին մեկ տարվա գործունեությունը, անդրադարձել է նաև բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովում  բանակում ծառայել-չծառայելու հայտարարագրման մասին հարցին և նշել. «Առաջարկել եմ որպես գաղափար ու առաջ եմ տանելու միտքը, որ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող ցանկացած մարդ, պետք է նաև հայտարարագրի զինծառայության հետ իր և իրեն փոխկապակցված անձանց փոխհարաբերություններն, այսինքն՝ ծառայել է, չի ծառայել, եթե չի ծառայել՝ ինչու և այլն: Կարծում եմ՝ դա բավական է լինելու գոնե առաջին փուլում հանրության ուշադրությունը խնդրի վրա ևս մեկ անգամ սևեռելու ու բոլոր հնարավոր շահառուներին մտածելու՝ մինչև բանակից ազատվելու ցանկություն ձևավորելը»: