Search
Close this search box.

Նախկինում 4 անգամ դատապարտված 57-ամյա տղամարդը մեղադրվում է անչափահաս աղջկան առեւանգելու մեջ

Լոռիի 57-ամյա բնակիչը մեղադրվում է Չկալով գյուղի անչափահաս բնակչուհուն՝ 11-ամյա աղջիկ երեխային առեւանգելու մեջ։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ աղջնակը 57-ամյա բնակչի նախկին կնոջ դուստրն է։ Նախնական քննության վարկածով՝ տղամարդը ցանկացել է վերականգնել իր ամուսնական հարաբերությունները նախկին կնոջ հետ եւ 2018 թվականի մարտի լույս 1-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, գնացել է նրա տուն։ Կինը տանը չի եղել եւ տղամարդն էլ նրա անչահափաս դստերը՝ վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ տարել է իր տուն՝ հույս ունենալով այդպիսով պարտադրել նրա մորը վերադառնալ իր մոտ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախկինում 4 անգամ դատապարտված 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։