Search
Close this search box.

Ավստրալացի մարզիկը բռնաբարել է քնած կնոջը՝ հանուն սեքս մրցույթում հաղթանակի

Ավստրալացի կրիկետ խաղացող Ալեքս Հեփբերնը մեղավոր է ճանաչվել կնոջ բռնաբարության համար, հաղորդում է BBC-ն։

Աղջիկը Հեփբերնի և «Վուսթերշիր» թիմում նրա գործընկեր Ջո Քլարքի հետ միևնույն բնակարանում է եղել։ Նա Քլարքի հետ փոխադարձ համաձայնությամբ սեքսով է զբաղվել, ինչից հետո քնել է։ Ավստրալացին որոշել է օգտվել առիթից, քանի որ ցանկացել է հաղթել իր թիմակիցների կազմակերպած սեքս մրցույթում։

Արթնանալով՝ աղջիկն «ավստրալական առոգանությունից» հասկացել է, որ Հեփբերնն է իր հետ սեքսով զբաղվել։ Նա ոստիկանություն է զանգահարել։