Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Կասկադյորական» ավտովթար Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել է

Երեկ՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AՍ 347 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Արարատ» ռեստորանահյուրանոցային համալիրի փայտյա ցանկապտին, տապալել այն, առաջ ընթանալով բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի բժշկակա կենտրոններից մեկը։

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, որից հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասւմ էին, որ վթարի հետևանքով վարորդի աջ ոտնաթաթը կտրվել է, և նրան հիվանդանոց են ուղեկցել ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները։