Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԵԿ-ը շարունակում է միլիոններ վճարել Սամվել Ալեքսանյանի կնոջը

Արդեն չորս տարի է, ինչ Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) վարձակալում է գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի տարածքը: Չորս տարվա ընթացքում ՊԵԿ-ը Շողերինա Մկրտչյանին վճարել է մոտ 300 մլն դրամ: Պետեկամուտների կոմիտեին ուղղած ՍիվիլՆեթի հարցմանը, թե ինչու է վարձակալվում հենց Շողերինա Մկրտչյանի տարածքը, պատասխանել են.
«Որովհետև տարածքի սեփականատեր ՝է հանդիսանում Շողերինա Մկրտչյանը»: