Search
Close this search box.

Իտալական «Միլանի» ֆուտբոլիստը հայկական դրոշի և Արարատ լեռան պատկերով գլխարկ է կրել

Իտալական «Միլան» ակումբի հարձակվող Ֆաբիո Բորինիին նկատել են հայոց խորհրդանշանների՝ Արարատ լեռան և հայկական եռագույնի պատկերով գլխարկ կրելիս:

Ինչպես գրում է Rusarminfo-ն, ֆուտբոլիստի՝ հայկական դրոշի ֆոնին Արարատի պատկերով գլխարկով լուսանկարը Instagram-ում հրապարակել է նրա կինը՝ ֆոտոմոդել Էրին Բորինին:

Ֆաբիո Բորինին «Բոլոնյա» ակումբի սան է: Նա հանդես է եկել նաև իտալական «Պարմա», «Ռոմա», անգլիական «Չելսի», «Լիվերպուլ», «Սանդերլենդ» ակումբների կազմում: 2017-ից նա հանդես է գալիս «Միլանում»: