Search
Close this search box.

Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենի խափանման միջոցը փոխվել է. երեխան կլինի մոր կողքին. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԿԱՐԵՎՈՐԸ, ՈՐ ՓՈՔՐԻԿԸ ԿԼԻՆԻ ԻՐ ՄԱՅՐԻԿԻ ՀԵՏ.

Օրեր առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը: Հարցը բավականին զգայուն էր և ես ` որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ուղղակի չէի կարող այս դեպքին հատուկ չանդրադառնալ: Դպրոցի տնօրենը մեկ տարեկան երեխա ունի, որը մայրական կաթով էր սնվում և ուղղակի անմարդկային էր կերակրող մոր հանդեպ խափանման միջոցը կալանք ընտրելը: Հարցի վերաբերյալ ես դեռ օրեր առաջ զրուցել եմ ՀՀ Գլխավոր դատախազի հետ և ես ու իմ գործընկեր կին պատգամավորները հանդես ենք եկել պատգամավորական միջնորդությամբ ՝ խափանման միջոցը փոխելու համար:
Մեր միջնորդությունը հարգվել է և դպրոցի տնօրենի խափանման միջոցը փոխվել է. կարեւորը, որ երեխան կլինի մոր կողքին, մնացածն արդեն օրենքի հարց է: Վստահ եմ, որ քննությունը կտարվի բացարձակ անաչառ:
Որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ՝ ես հետևելու եմ այս գործի բոլոր դատական նիստերին: