Search
Close this search box.

«Ապրիլի 11-ին թշնամու բանակի ստորաբաժանումները բերվել են առաջին գիծ»․

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գնալով ավելի շատ է պարզ դառնում, թե ինչու է ադրբեջանական կողմն արգելում քաղաքացիներին լուսանկարել ռազմական օբյեկտներն ու տեխնիկաները: Ապրիլի 11-ին թշնամու բանակի հրթիռահրետանային ստորաբաժանումները բերվել են առաջին գիծ՝ վարժանքներ իրականացնելու նպատակով:

Ադրբեջանի զինված ուժերը, վերջին օրերի ընթացքում, ռազմական տեխնիկայի շարժեր են գրանցում, ինչի մասին տեղեկությունը ցանկանում են, որպեսզի դուրս չգա պետության սահմաններից: Դրանց մի մասը ներկայացնում են իբր տարբեր վարժանքների մասնակցող ստորաբաժանումների շարժ: Ապրիլի 8-ին էլ մարտական կրակով վարժանքներ էին անցկացնում Ադրբեջանի ՌՕՈւ հարվածային ուղղաթիռները։

Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով իրականացվող այս զորավարժությունները և շարժը նպատակ ունեն ազդել քաղաքացիների և զինվորականների վրա, քանի որ վերջին շրջանում հայկական կողմից պատերազմական գործողություն սկսելու մասին հայտարարությունների դոզան մի փոքր ավելի շատ էր ու մեծ արձագանք էր գտել ադրբեջանական հասարակության մեջ՝ հիմնականում անհանգստության դրսևորումներով»։