Search
Close this search box.

VIDEO. Հրապարակվել է Ռուսաստանում 21-ամյա հայ տղայի վրաերթի տեսանյութը

Վորոնեժում 45-ամյա տղամարդը Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 21-ամյա հայազգի կուրսանտ Դավիթ Գևորգյանին և դեպքի վայրից դիմել փախուստի: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ավելի ուշ վարորդը հայտնաբերվել է և բերման ենթարկել, իսկ արդեն դատարանի որոշմամբ՝ կալանավորվել երկու ամիս ժամկետով:

Դավիթին հոսպիտալացրել են վթարից հետո, նա հիմա բուժումը շարունակում է տանը: