Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչինչ չի փոխվել , միշտ զգալու եք իմ աջակցությունը. Ծառուկյանը լուծեց խաղողագործների բազմաթիվ խնդիրներ

Արարատյան դաշտավայրում մեկնարկում է գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այցելել է Արմավիրի և Արարատի մարզ, հանդիպել տեղի խաղողագործների հետ: Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի Մասիսի մթերման կայանում հարյուրավոր գյուղացիներին Գագիկ Ծառուկյանը մաղթել է բերքառատ գյուղատնտեսական տարի և վստահեցրել՝ մշտապես լինելու է գյուղացիների կողքին, հնարավորության սահմանում շարունակելու է աջակցել: