Search
Close this search box.

Մեղրիի «Ծիրանի ձոր» կոչվող վայրում ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը վթարի է ենթարկվել. վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Մեղրիի հիվանդանոց

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Մեղրի քաղաքից դեպի Նախիջևանի սահման տանող ճանապարհահատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորների կյանքին վտնագ չի սպառնում և օպերատիվ են գործել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներն ու Մեղրիի հիվանդանոցի բժիշկները: Այս պահին պարզում են նաև վիրավորների և վարորդի ինքնությունը: