Search
Close this search box.

Փաշինյանը խուսափեց պատասխանից. ռուսական մամուլի արագ արձագանքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ նիստում հայտարարել է, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով՝ խոսելով այն մասին, թե ում է պատկանում Ղրիմը և պատասխանելով հարցին, որը վերաբերել է հակառուսական պատժամիջոցների մասով քվեարկությանը: Այս մասին գրում է Լենտան՝ հղում անելով Ինտերֆաքսին:

«Շատ բարդ է ընտրել ընկերոջ և ընկերոջ միջև: Երբեմն ստիպված ես լինում ընտրություն կատարել, իսկ մեր ընտրությունը խաղաղությունն է, երկխոսությունը, կայունությունն ու զարգացումը»,-Փաշինյանի խոսքերն է մեջբերում Լենտան:

ՀՀ վարչապետը հավելել է, որ աշխարհում չկան հակամարտություններ, որոնք արժեր լուծել պատերազմով և դրա համար օգտագործել միջազգային հարթակները: