Search
Close this search box.

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագիրը, տեղեկանում ենք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանի ֆեյսբուքյան էջից։

Հրամանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ ամեն տարի այդ օրը Փարիզում կանցկացվի հատուկ արարողակարգ։ Նույնը կարող են անել նաեւ մյուս քաղաքներում։

Փափազյանն իր էջում գրել է նաեւ, որ սա եւս մեկ անգամ մերժում է թուրքական կառավարության եւ Էրդողանի հերքողական դիրքորոշումը։

Նշենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր 2001 թվականին։