Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի և ԵԽ գլխավոր քարտուղարի ասուլիսը

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ելույթով հանդես է գալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին։

Մինչ այդ ՀՀ վարչապետը հանդիպում է ունենում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

ՀՀ վարչապետը ԵԽ քարտուղարին է հանձնում Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» անվանակոչելու մասին որոշումը: