Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական հեղաշրջում Սուդանում

Սուդանում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում, հայտնում է Al Hadathհ հեռուստաալիքը: Սուդանի զինված ուժերն ու հազարավոր ցուցարարներ պահանջում են երկրի ղեկավար Օմար Ալ-Բաշիրի հրաժարականը: Նրանք դուրս եկել փողոց՝ շրջափակելով նախագահի նստավայրը: Այս պահին փակ է Խարթումի օդանավակայանը, իսկ ռադիոկայանները և հեռուստաընկերությունները դադարեցրել են իրենց սովորական հեռարձակումը:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բանակի հրամանատարությունը հրատապ նիստում որոշել է հեռացնել երկրի ղեկավարին, նրա օգնականներին ու արձակել կառավարությունը:

Հիշեցնենք՝ հակակառավարական ցույցերը Սուդանում սկսվել էին 2018-ի դեկտեմբերին՝ հացի թանկացումից հետո: 2019-ի ապրիլի 6-ին ցուցարարները հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ կոչ անելով զինված ուժերին կանգնել իրենց կողքին: