Search
Close this search box.

Հրդեհ երևանյան գազալցակայաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 05:21-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: