Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ցանկություն չունեմ որևէ ձևով վերակենդանացնել Արմեն Աշոտյան քաղաքական գործչին». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բաց նամակին՝ ուղղված ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին:
«Ես ցանկություն չունեմ որևէ ձևով վերակենդանացնել Արմեն Աշոտյան քաղաքական գործչին: Եթե կլինի անհարգալից վերաբերմունք և նմանատիպ հայտարարություններ իմ, իմ կուսակցության ղեկավարի, երկրի ղեկավարի, գործընկերների նկատմամբ , որը իրեն թույլ է տվել պարոն Աշոտյանը և իր մնացած գործընկերները, իրենք իրենց պատասխանը ստանալու են, անկախ նրանից թե ինչ շանտաժներ և փոքր, ստոր բաներ են անում»,- ասաց Սիմոնյանը:
Մանրամասը՝ տեսանյութում: