Search
Close this search box.

Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով գումարներ են յուրացվում. շոշափվում է Սերժ Սարգսյանի փեսայի անունը

armtimes.com-ը գրում է. 2018թ. դեկտեմբերին, Արցախի պետական բյուջեի քննարկման ժամանակ Ազգային ժողովի իր ելույթում, «Ազգային վերածնունդ» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Հայկ Խանումյանը խոսեց Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով միլիարդավոր դրամների լվացման մասին և որպես օրինակ նշեց Մաղավուզի քարածխի հանքի դեպքը: Իր տեսաելույթում Խանումյանը նոր փաստաթղթեր է ներկայացրել հանրությանը:

2016թ. նոյեմբերին Արցախի ներդրումային հիմնադրամը, որի խորհրդի նախագահն այդ ժամանակ ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն էր, գնել է քարածխի արդյունահանմամբ զբաղվող «Էներգիա պլյուս» ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասերը` 2 միլիարդ 858 միլիոն դրամով:

Էներգիա պլյուսի 100 տոկոս բաժնետեր է հանդիսացել «Հասա Գրուպ» ՍՊԸ, որի միակ մասնակիցը Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Արամի Խաչատրյանն էր: Դրանից մի քանի օր առաջ «Էներգիա պլյուսին» միավորվել էր «Էներգիա մինուս» ՍՊԸ, որի միակ մասնակիցն ու տնօրենն է եղել Ստեփանակերտի բնակիչ, Արայիկ Հարությունյանի դասընկեր Գագիկ Բախտամյանը:

«Էներգիա պլյուս» ընկերությունը պետք է շահագործեր Մաղավուզի քարածխի հանքը, ՀՀ կառավարությունն ընկերությանը հարկային արտոնություն էր տվել 29 մարտի 2012 թվականի N 354-Ա որոշմամբ: Արդյունքում չգործող ընկերությունը հայտնվել էր Արցախի ներդրումային հիմնադրամի ձեռքում: Հիմնադրամի գումարները գոյանում են այդ թվում ԱՀ պետական բյուջեից տարեկան կատարվող հատկացումներից:

ԱՀ Ազգային ժողովում Հայկ Խանումյանը մի քանի անգամ բարձրացրել Է այս հարցը: Վերջինը ԱՀ ԱԺ 2019թ. փետրվարի 27-ի նիստում: Կառավարությանն ուղղված հարցին, թե՞ ով պետք է վերադարձնի գողացված գումարները, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատասխանել է, որ ընկերության ձեռքբերումը եղել է օրենսդրության շրջանակներում:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: