Search
Close this search box.

«Դա պրովոկացիա էր ընդդեմ ԲՀԿ-ի». Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այո, դա պրովոկացիա է, բայց պրովոկացիա է ոչ թե «Իմ քայլի» դեմ, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե տրանսգենդերի հետ կապված պատմությունը եղել է կազմակերպված պրովոկացիա ընդդեմ «Իմ քայլի»:

«Մենք շատ ուրախ կլինենք, որ պարոն վարչապետն օգտագործի իր բոլոր հնարավորությունները, որ հանձնարարի, երկու ժամում կբացահայտեն, և մենք շատ շնորհակալ կլինենք, և ժողովուրդն էլ կիմանա, թե այդ պրովոկատորներն ովքեր են»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: