Search
Close this search box.

«Սպիտակցի Հայկոն» գետնին ընկած կնոջը չի տեսել. պաշտպան Ռուբեն Բալոյան

2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով մեղադրյալ, հանրության շրջանում «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այս մասին հայտնեց Ղեւոնդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը։

Նշենք որ ապրիլի 4–ին Հայկարամ Ղեւոնդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ վրաերթի հետեւանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրա անցման ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։