Search
Close this search box.

«Նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ». ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է լուծարել Ջրի ազգային խորհուրդը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ դժգոհեց մաքրությունից և հրահանգեց աշխատանքից ազատել բոլոր այն աշխատողներին, որոնց սենյակում ՀՀ պետական դրոշը դեն էր նետված մի անկյունում:

Տեսանյութը՝ այստեղ: