Search
Close this search box.

ԱԺ-ն կողմ քվեարկեց «Քաղաքացու օր» սահմանող նախագծին

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ 97 կողմ, 3 դեմ, 6 ձեռնպահ ձայնով ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ եթե օրը համընկնի մայիսի 1-ի հետ, «Քաղաքացու օրը» կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի եւ պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը:

Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը՝ կարծում եմ պիտի որոշվի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդյունքում«: