Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մահվան ելքով վրաերթ Երևաում. 46–ամյա վարորդը Ford-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ, 46-ամյա Արսեն Հակոբյանը իր վարած Ford Transit մակնիշի 25 ՏՕ 345 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Փափազյան փողոց հատվածում՝ Վերին Անտառային 131 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վարորդը փախուտի չի դիմել, ահազանգել է 1-03, որից հետո ժամանած բժիշկները արձանագրել են մահը, իսկ դրանից հետո վարորդը ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Դ

Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է սթափ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: