Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հազարավոր կյանքեր զոհաբերել ենք հանուն ոչնչի. Աննա Հակոբյանը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցի ժամանակ խոսեց «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին՝ նշելով, որ դրա իմաստն այն է, որ իրենք դիմում են ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին, կողմերին և միջնորդություն իրականացնող երկրներին. «Մեր կոչը նրանց մեկն է՝ ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին, ինչպես հայկական կողմից, այնպես էլ Ադրբեջանի կողմից։

Մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է, և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս  տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել։ Այս նախաձեռնության միակ իմաստն այդ կյանքերը խնայելն է երկու կողմից էլ։