Search
Close this search box.

Մոլորված առյուծը հասել է գյուղ և հոշոտել աղջիկ երեխային

Քենիայում առյուծը հոշոտել է 11-ամյա աղջկան: Այդ մասին հաղորդել է Daily Nation տեղեկատվական պորտալը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 4-ի  երեկոյան: Էգ առյուծը մտել է գյուղ, նախ` հարձակվել է Մայքլ Նցալուի (Michael Nzalu), նրա կնոջ և երեխայի վրա, հետո՝ 11-ամյա աշակերտուհու: Ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է տեղում: Չետա Նցալաին հասցրել են հիվանդանոց գլխի, ձեռքերի և կրծքավանդակի խորը վնասվածքներով:

«Ես վազեցի դեպի տուն, բայց կենդանին հետևեց ինձ և հարձակվեց մեզ վրա՝ իմ, կնոջս և երեխայիս: Մեզ հաջողվեց քշել առյուծին», — պատմում էր Նցալուն: Դրանից հետո,  նրա ասելով, առյուծը նկատել է Մոհամեդին և հոշոտել նրան:

Քենիայի վայրի բնության պահպանության ծառայության աշխատակիցները հասել են դեպքի վայր և սպանել կենդանուն: Հավանաբար նա փախել էր մոտակա ազգային այգուց:

Գյուղի բնակիչ Սուլեյման Մվալիլին (Suleiman Mwalili) դժգոհ է ծառայության աշխատանքից: Նա համարում է, որ աշխատակիցները բավական ուշ են ժամանել: «Քենիայի վայրի բնության պահպանության ծառայության համար կենդանիներն ավելի կարևոր են, քան մարդիկ: Եթե կենդանի զոհված լիներ, նրանք անմիջապես կհասնեին», նշել է տղամարդը: