Search
Close this search box.

Ոչ, տրանսգենդերը չպետք է ելույթ ունենար խորհրդարանի ամբիոնից. քվեարկության արդյունքները

ArmLife.am-ի օնլայն հարցմանը՝ պետք էր արդյո՞ք թույլ տալ, որպեսզի Լիլիթ անունով ներկայացած տրանսգենդերը ելույթ ունենար երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից, մեծ մասը պատասխանել է՝ ոչ:

Այսպես՝ քվեարկածների 86 տոկոսը պատասխանել է, որ նրան չպետք է թույլ տային խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենար, 9 տոկոսի կարծիքով՝ տրանսգենդերն օգտվել է խոսքի իր իրավունքից, 5 տոկոսն էլ միևնույն է համարել նրա ելույթը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի նիստերի դահլիճում օրեր առաջ արտառոց դեպք տեղի ունեցավ։ Առաջին անգամ պատմության մեջ տրանսգենդեր մոտեցավ ամբիոնին եւ ելույթ ունեցավ, որից հետո անգամ ծափողջյուններ հնչեցին, սակայն լսումները վարող ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դուրս հրավիրեց դահլիճից Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով հանդես եկող անձին։ Իսկ տրանսգենդերի ելույթից հետո սոցիալական ցանցերում քննադատության բուռն  ալիք բարձրացավ: