Search
Close this search box.

Դուրս է եկել, թե՞ դուրս են արել. Գագիկ Համբարյան

Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի տխրահռչակ և վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանը հայտարարություն է տարածել, ըստ որի, նա դուրս է գալիս ՀՀԿ-ից և քաղաքականությունից…Սովետական փոքր չինովնիկի հոգեբանությամբ օժտված և մարզում բազում մարդկանց կողմից Շիրակի մարզի կրթական համակարգը կործանելու և ընտրությունները կեղծելու մեջ մեղադրված սույն կերպարը կրկին իր ամպլուայի մեջ է…Սիրում է ամեն ինչ նենգափոխել…
2018 թ-ի մայիսի սկզբներին խրոխտ կեցվածքով հայտարարում էր, որ երբեք հրաժարական չի տալու Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնից… Սակայն մի քանի օր անց, 2018 թ-ի մայիսի 15-ին ԿԳ նախարարի ՇՊՀ այցի օրը պարզվեց, որ Մինասյանն իր «ցանկությամբ» հրաժարական է տալու… Իսկ ու՞ր մնաց Շիրակի ՀՀԿ-ի մարզային գրասենյակի բեսպրեդելշչիկի խրոխտ հայտարարությունը, որ հրաժարական չի տալու…
Մի քանի օր է Գյումրիում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակի վատահամբավ ղեկավար Սահակ Մինասյանին հեռացնելու են զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար է նշանակվելու ԱԺ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը… Ու հանկարծ այսօր Մինասյան Սահակն այսպիսի սրտաճմլիկ հայտարարությամբ է հանդես գալիս ու փորձում իր ՀՀԿ-ից հեռանալը ներկայացնել որպես սեփական նախաձեռնություն… Հիմա հարց… Այսքանից հետո ո՞վ է հավատում, որ Սահակ Մինասյանն ինքնակամ լքել է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը… Մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողներին…
Ի դեպ, ԶԼՄ-ներում հրապարակված այն տեղեկությունը, որ Սահակ Միանսյանն ինձ դատի է տվել իրեն զրպարտելու և վարկաբեկելու համար` հնացած է…. Մինասյանն ինձ դատի տալով` չեկավ դատարան, որի արդյունքում էլ գործը կարճվեց… Այսինքն` Մինասյանը հերթական պարտությունը կրեց դատարանում՝ ընդունելով, որ ես ճիշտ եմ ասել, որ նա վատահամբավ և տխրահռչակի մեկն է, ինչպես նաև փոշիացրել է նախկին ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամ գումարը…

Գագիկ Համբարյան