Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Երևանում. 53–ամյա վարորդը Nissan Teana-ով բախվել է բետոնե բաժանարար գոտուն. կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Մարտիկ Գրիգորյանը իր վարած Nissan Teana մակնիշի 13 MG 300 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դիաց, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Գրիգորյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 48-ամյա Կարեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: