Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ նախագահ

ԵԿՄ վարչության կողմից Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ նախագահ։

Նշենք, որ վարչության կազմը բաղկացած էր 25 անձից։

Հիշեցնենք, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել էր «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Միքայելյանի թեկնածությունն այս պաշտոնում առաջադրելը ԵԿՄ միասնական որոշումն է: