Search
Close this search box.

Քանի դրանք կան, չի լինի մեր երազած հայրենիքը. Արտակ Գալստյան

ԱԺ ում ելույթ ունեցավ տրանսգենդերը:
Ո՞վ բերեց նրան ԱԺ, ո՞վ թողեց խոսա, ի՞նչն էր իրականում ակցիայի նպատակը:
Դե նպատակը պարզ է. Վարչապետին և նոր իշխանությանը վարկաբելելու հերթական փորձ:
Բայց այսօր դրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել: Խոսացողները շատ են, պլանավորված գծից էլ չեն շեղվում և կրկին ապարդյուն:
Ինչո՞ւ դա տեղի ունեցավ և ի՞նչ էր բացահայտում այդ տրանսգենդերը:
Ասեմ, ցուցադրվեց մեր բոլորիս մեղքը:
Ո՞վ է տրանսգենդերը՝ մարդ, որը առերևույթ ունի մի սեռ, բայց իրականում այլ է և դա անում է իր անասնական հաճույքը բավարարելու համար:

Պաշտոնյան ով առերևույթ պիտի ծառայի ժողովրդին, բայց իրականում թալանում է, բժիշկը, որ պիտի բուժի, բայց փողի համար սպանում է, նախագահը, որ պիտի պաշտպանի իր ժողովրդին, բայց թողնում է որ թալանեն և սպանեն, ՊՆ նախարարը, Գլխավոր շտաբի պետը, գեներալը ով բանակը հզորացնելու փոխարեն, թալանել է, դատավորը, ոստիկանը, դատախազը, ովքեր պետք է արդարադատություն իրականացնեն, բայց անարդարություն և անպատժելիություն են սերմանում, հոգևորականը, որ Աստծուն և մարդուն ծառայելու փոխարեն՝ Աստծո տունը բիզնեսի է վերածել՝ սրանք բոլորը տրանսգենդերներ են:

ԱԺ այն պատգամավորները, ովքեր կոչված են ի շահ ժողովրդի օրենքներ ընդունելու, բայց իրականում կողմ են քվեարկել ազգադավ օրենքներին, խայտառակ սեփականաշնորհմանը, 2008թ-ի մարտի մեկի արտակարգ իրավիճակին, հարկային խայտառակ քաղաքականությանը, պետական գերակա շահին, ընտրակեղծարարները, ընտրակաշառքով քվեարկողները և այլն, նրանք բոլորը տրասգենդերներ են:
Որովհետև նրանք նույնպես առերևույթ մի բան պիտի անեն, իսկ իրականում անում են հակառակը, այնպես՝ ինչպես տրասգենդերը, ֆիզիկապես տղամարդ են՝ իրականում կին:
Երեսուն տարի է և ԱԺ ում, պետական կառավարման համակարգում և մեր շրջապատում առկա է տրանսգենդերների մի հոծ բանակ, որոնք այդպիսին լինելով հանդերձ չեն խոստովանում: Եվ մենք հանդուրժել ենք:
Երեսուն տարի է՝ նրանք ելույթ են ունենեցել և քվեարկել ԱԺ ում,ներկայացրել են Հայաստանը արտերկրում, որպես դատավորներ որոշել են մեր ճակատագրերը: Եվ մենք հանդուրժել ենք:
Երեսուն տարի է՝ մենք ապրում ենք տրանսգենդերի գրած օրենքներով:
Երեսուն տարի է՝ ծափահարել ենք նրանց և ստեղծել պարարտ հող նրանց բազմանալու համար:
Սա է մեր մեղքը:
Օրերս ԱԺ ում ելույթ ունեցող տրանսգենդերը վերը թվարկածներից ամենաանմեղն էր և ազնիվը, նա չխոսեց հայրենասիրությունից, ժողովրդին ծառայելուց, բարեգործությունից և այլն, նա ուղղակի խոստովանեց, որ ինքը տրանսգենդեր է և հանուն իր անասնական հաճույքի փոխվել չի ցանկանում և չի կարող: Նա բացահայտեց ճշմարտությունը, որը պիտի հասկանանք և գործենք:
Այ, սա էր օրվա բացահայտումը, որ ամպրոպի պես պայթեց ԱԺ դահլիճում:
Մենք՝ բոլորս պիտի հասկանանք դա:
Նախկինները չեն փոխվելու և չեն ցանկանում և չեն կարող, անընդհատ դարանակալած սպասելու են, երիզորդի պես քանդելու են պետությունը ներսից, ղեկավարի մոտ կին են լինելու, իրենցից թույլի մոտ՝ տղամարդ:
Եվ այդ ամենը միմիայն իրենց անասնական հաճույքի համար:
Եթե մենք ցանկանում ենք հզոր երկիր և առողջ հասարակություն ունենալ, պետք է պայքարենք իրենց հայրենասեր, ազնիվ, առաքինի, պարկեշտ ձևացնող ծպտյալ տրանսգենդերների դեմ:
Դրանք են չարիքը, դրանք են ոչնչացրել մեր երկիրը, դրանք են արժանի Դանթեի դժողքի 9-րդ գալարին:
Քանի դրանք կան՝ կառավարման համակարգում չի լինի մեր երազած Հայրենիքը:

Արտակ Գալստյան