Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանի չորրորդ երեխան կարող է հայկական անուն ունենալ

Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, երեխաներին արտասովոր անուններ տալու ռեկորդ են սահմանել։ Սակայն զույգի չորրորդ զավակը զարմանալիորեն կարող է «սովորական» անուն ունենալ, գրում է Daily Mail-ը։

Ջիմի Քիմելի շոուի ժամանակ Քիմն ասել է, որ ինքը սովորաբար երեխային ծնվելուց հետո 3-4 օր չի անվանակոչում, հետո աստղը տալիս է երեխային այն անունը, որը զգում է։

Քիմի խոսքով՝ չորրորդ երեխային նա ցանկանում է հայկական անուն տալ։

«Ես անկեղծորեն մտածում էի նրան Ռոբ անվանելու մասին։ Իմ եղբայրը»,-ասել է Քիմը։

Ռոբերթ է եղել նաև աստղի հանգուցյալ հոր անունը։

Սակայն Քիմը սկսել է տատանվել, որովհետև այնքան էլ գեղեցիկ չի հնչում՝ Նորթ, Սաինթ, Չիկագո, Ռոբ։