Search
Close this search box.

«Հիշենք, թե ժամանակին ինչպես էին պետական պաշտոնյաները գնում Կոմայգի, իրենց սիրառատ գիշերների համար հերթական մեկին գնելու համար». Աշոտ Ասատրյան

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եթե ձեզ թվում է, թե վերջին օրերին ԱԺ ամբիոնում տեղի ունեցող դեպքը վերջին 1 կամ 2 տարում եկավ Հայաստան, ապա ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ դուք չարաչար սխալվում եք։ Հատկապես, որոշ նախկին պաշտոնյաներ պետք է քաջ տեղյակ լինեն, որ այն ինչ հիմա հանրային կերպով կատարվում է, դա իրենց թողած ժառանգությունն է, քանի որ հիմա հանրային կերպով արվում է այն, ինչ ժամանակին իրենց գործընկերները անում էին թաքուն։

Թարմացնեմ ձեր բոլորիդ հիշողությունները և հիշենք, թե ժամանակին ինչպես էին պետական պաշտոնյաները գնում Կոմայգի, իրենց սիրառատ գիշերների համար հերթական մեկին գնելու համար։ Այդ շրջանում, այդ հատվածում թեկուզ մեկ անգամ անցած ցանկացած անձ գոնե մի քանի մեքենայի համար ու մոդել կհիշի։

Պետական ապարատի ներկա և նախկին անդամներ, ու՞մ են պետք ձեր արդարացումները, երբ մի բան անելուց հետո նայելով ժողովրդի աչքերին խաբում եք։ Մարդիկ կոնկրետ ու ուղղորդված քարոզչություն են կատարում, մյուսները անմեղ դեմքի արտահայտությամբ սկսում են արդարանալ, թե բա՝ դա այն չէ ինչ դուք մտածում եք, նրանք բոլորը առաքինի են, նրանք այսպես ու այնպես։ Նախկիններն են այդ ամենի հիմք ու հովանավոր հանդիսացել, հիմա հանկարծակի զարմացել են, թե ՝ այս որտեղի՞ց եկան սրանք․․․ Իյա՞ , իրո՞ք չեք հիշում։

Ասածս այն չի , որ պետքա ինչ-որ մեկը ամաչի իր արաքից, ուղղակի գեղեցիկ չի անել մի բան հետո բոլորին էշի տեղ դնելով փորձել արդարանալ ու արդարացնել։ Անում եք, ընտրել եք այդ ճանապարհը, ապա բարի եղեք մինչև վերջ ներկայանալ այդպես ձեր քաղաքական ուժի հետ միասին ու թող ժողովուրդը որոշի ընդունի ձեզ այդպես, թե ոչ։

Թե չէ, չորս կողմներս միայն անմեղներ են, մեղավորը էլի ժողովուրդն է մնալու։