Search
Close this search box.

Դաժան սպանություն՝ Երեւանում. տարեց կնոջ բերանը փակել են կպչուն ժապավենով ու դանակահարել

Երեւանում, այսօր՝ ապրիլի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 11:50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տեւական ժամանակ է՝ չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են փրկարարները, որոնք բացել են տան դուռը եւ հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տանտիրուհու դին։ Նա հայտնաբերվել է բերանը կպչուն ժապավենով փակած, իսկ մարմնի վրա էլ եղել են սուր-կտրող առարկայից ստացած մի քանի հետքեր։

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաեւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու դատական բժիշկները։ Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են սպանվածի ինքնությունը։